Երեկ կառավարության նիստում ուշագրավ քննարկում է ծավալվել. կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, նախորդ տարվա հանձնարարականների կատարման մասին հարցը ներկայացնելիս, նշել է, որ գործադիրը 95 կետերից չի կատարել միայն երկուսը՝ թերացել է «փողերի լվացման դեմ պայքարում, էներգետիկայի նախարարությունն էլ օրենքի նախագիծը ներկայացրել է ինն օր ուշ»: Սրանցից առավել կարևորի առնչությամբ վարչապետը հարցրեց. «Բա փողերի լվացումը ե՞րբ է լինելու»: Նույնքան «անկեղծ» էր նաև պատասխանը. «Աշխատում են: Հիմնական խնդիրը Կենտրոնական բանկի և ոստիկանության միջև մոդելները որոշելու հարցն է: Ճիշտն ասած, դժվարանում եմ ասել»:
Իր խոսքն ասաց նաև ԿԲ ղեկավարն ու «իր մասով» հստակեցրեց, որ մեկ ամսից կավարտեն աշխատանքները:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ